«Իսրայելի հարձակումներն Իրանի տարբեր թիրախների վրա սկսվել են առանց որևէ նախաբանի և համարվում են ներխուժում իրանական տարածք։ Հարձակման են ենթարկվել տարբեր թիրախներ, որոնցից ամենակարևորը Նաթանզի միջուկային օբյեկտն էր, ինչպես նաև Թեհրանում որոշ թիրախներ, ինչի հետևանքով Թեհրանում և տարբեր քաղաքներում մեծ թվով հասարակ մարդիկ են նահատակվել»,- ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:               
 

Ի՞նչ ապացուցեց Սիրիայում կատարվածը

Ի՞նչ ապացուցեց Սիրիայում կատարվածը
14.12.2024 | 18:47

Ապացուցեց, որ ՍՍՀՄ -ից ՌԴ -ին ժառանգություն մնացած

Քաղաքական հետախուզությունը, այն է ՝ Առաջին Գլխավոր

Վարչությունը, անգերազանցելի է:

Ո՞վ պարտվեց Սիրիայում:

Պատասխան՝ Չինաստանը պարտվեց:

ՈՒ գրողի ծոցը կորան ոչ միայն չինական ծրագրերը, կապված Մերձավոր Արևելքի հետ ու դեպի Աֆրիկա մայրցամաք տանող լոգիստիկ կապերից ռուսներին զրկելու պլանները, այլև հսկայական

Գումարները, որ դեռ անցյալ տարի ընկեր Սին հատկացրել էր Ասադին, վերջինիս Պեկին կատարած պաշտոնական այցի ժամանակ:

Հիշեցնեմ՝ Ռուսաստանը Սիրիայում է գտնվում, այդ պետոության նախագահ Բաշար ալ Ասադի օրինական, պաշտոնական հրավերով:

Նպատակը՝ ստաբիլացնել իրավիճակն ու աջակցել Սիրիայի գործող իշխանությանը:

Հիմա Ասադի իշխանությոունը չկա:

Իսկ ռուսական բազան կա ու մնալու է:

Մնալու է, որովհետև նոր առաջնորդին, Ալ Ջուլանիին էլ է

պետք ռուսական զինուժի ներկայությունը հենց նույն նպատակով, ինչ Ասադին:

Չփորձեր Ասադը ռուսների թիկունքում խաղալ չինական լարի վրա, հիմա չէր լինի Մոսկվայում:

Եվ չէր տառապի այն սպասումից, թե ռուսները իրեն երբ կհանձնեն սիրիական նոր իշխանություններին՝ դատելու և կախաղան բարձրացնելու համար:

Հիշեք, ամեն ինչում, մանավանդ քաղաքականության մեջ շիտակություն և անկեղծություն է պետք:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3532

Մեկնաբանություններ